Տիգրան Ավինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի

Տիգրան Ավինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Ավինյանը։

 

Նա, մասնավորապես, գրել է.

 

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի:

 

Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու #Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաեւ հայկական #պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8335.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :