«Մենք չենք ձեւավորելու խամաճիկային ՍԴ». Փաշինյանը ներկայացրեց ՍԴ դատավորների ներկայացման կարգը

«Մենք չենք ձեւավորելու խամաճիկային ՍԴ». Փաշինյանը ներկայացրեց ՍԴ դատավորների ներկայացման կարգը

Մենք չենք ձեւավորելու խամաճիկային դատարան. մենք նոր ՍԴ-ի ձեւավորման պրոցեսը պիտի դարձնենք մաքսիմալ թափանցիկ: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Գորիսում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Հիմա, դատական օրենսգիրքն ընդունելուց հետո կարեւոր է արձանագրել, որ ՍԴ դատավորի թեկնածուները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անցնելու են բարեվարքության ստուգում: Մենք տեսնելու ենք, թե նրանց կյանքում կա՞ արդյոք մի բան, որ նրանց կարող է խանգարել լինել օբյեկտիվ: Ընդ որում այդ բարեվարքության կանոնները չեն անցնի նաեւ այն թեկնածուները, որոնք պարզվի, որ կաշկանդված են թեկուզ այսօրվա իշխանության հետ կապերով»,-ասաց վարչապետը:

 

Փաշինյանը նշեց, որ քանի որ 2018-ի ապրիլից հետո ՍԴ երկու դատավորներ ներկայացրել են ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը, նրանք կշրունակեն մնալ ՍԴ դատավորներ, իսկ մնացած 7-ի լիազորությունները կկասեցվեն: Այդ 7 թափուր տեղի համար կառավարությունը կներկայացնի 3 թեկնածու, իսկ ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը՝ 2-ական թեկնածու, քանի որ մեկական թեկնածու արդեն ներկայացրել են, որոնք արդեն դարձել են ՍԴ դատավորներ:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8333.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :