Մենք լրիվ համաձայն ենք Հրայր Թովմասյանի ասածի հետ. Նիկոլ Փաշինյան

Մենք լրիվ համաձայն ենք Հրայր Թովմասյանի ասածի հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 11-ին, Գորիսում կայացած հանրահավաքում իր ելույթն ավարտեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարություններից մեկով:

 

«Թող դա տարօրինակ չթվա: Վերջերս Հրայր Թովմասյանն իր հարցազրույցներից մեկում ասաց. «Եթե մի Սահմանադրական դատարան պետք է փաթեթավորի իշխանությունների որոշումները, ուրեմն այդ Սահմանադրական դատարանն աղետ է երկրի գլխին»: Բա մենք լրիվ համաձայն ենք դրա հետ: Մենք ասում ենք, որ այս ՍԴ-ն, որն իր գոյության ողջ ընթացքում զբաղվել է միայն իշխանությունների որոշումները փաթեթավորելով, պետք է գնա:

 

Ես, ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով, ասում եմ, որ դա իմ կողմից կլինի դավաճանություն, եթե մենք, ես որոշեմ ու փորձեմ ՍԴ-ի նկատմամբ հսկողություն սահմանել եւ փորձեմ ՍԴ-ն դարձնել կառավարության խամաճիկ: Դա կլինի դավաճանություն: Այդ դեպքում ես տալիս եմ իրավունք ինձանից պատասխան պահանջել ամենախիստ միջոցներով: Ես վստահ եմ, որ ոչ մի միլիմետր չեմ շեղվի, քանի որ ինձ համար չկա ավելի թանկ բան, քան դուք եւ ձեր վստահությունը: Ես ձեր վստահությունը որեւէ բանի հետ չեմ փոխի»,-ասաց Փաշինյանը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8331.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :