ՍԴ անդամները այն դիպուկահարներն են, որ տանիքներից հսկում են մեր ժողովրդավարությունը. Փաշինյան

ՍԴ անդամները այն դիպուկահարներն են, որ տանիքներից հսկում են մեր ժողովրդավարությունը. Փաշինյան

Պատկերացրեք, որ այս հրապարակում գտնվում են ՀՀ քաղաքացիները կամ Հայաստանի իշխանությունը, իսկ ՍԴ-ն, ըստ էության, այն պահապան է, որը եթե պատկերավոր ասենք, դիպուկահար հրացանները ձեռքին այս տանիքներին տեղակայված են, որպեսզի մեր երկրին, ժողովրդավարությանը որեւէ բան չսպառնա: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Գորիսում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Այսօր խնդիր այն է, որ մենք չենք կարող վստահել տանիքներին տեղակայված դիպուկահարներին, որովհետեւ նրանք ոչ թե մեր բոլորիս արժեքների կրողն են, այլ նրանք իրենց քաղաքական գործունեությամբ ցույց են տվել, որ ընդհակառակը, ամեն ինչ արել են, որ ժողովրդի իշխանությունը չհաստատվի ամեն տեսակ շինծու պատճառներով: Նրանք մշտապես ծառայել են գործող իշխանությանը»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Նա հայտարարեց, որ իրենց խամաճիկային ՍԴ, խամաճիկային դատարան պետք չի: «Բայց մենք չենք կարող հանդուրժել ուրիշի ձեռքին գտնվող ՍԴ: Այո, այսօրվա ՍԴ-ն նախորդ իշխանության ձեռքին գտնվող գործիք է, դա ական է դրված մեր երկրի, քաղաքացիների իշխանության հիմքում, ական է մեր երկրի ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիների ազատության հիմքում: Մենք պետք է ականազերծենք այդ ականը: Իսկ դրա ձեւը հանրաքվեին մասնակցել եւ «Այո» քվեարկելն է»,-հայտարարեց վարչապետը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8330.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :