Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում. Հայաստանի բանկերի միություն

Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում. Հայաստանի բանկերի միություն

Բրիտանական The Telegraph-ի հետ զրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը բնակչությանը հորդորել է հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ թղթադրամների կիրառումից՝ որպես կորոնավիրուսի հնարավոր փոխանցման միջոցի, եւ անցնել անկանխիկ վճարումների: Միանալով ԱՀԿ սույն հորդորին, Հայաստանի բանկերի միությունը ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանում անկանխիկ գործարքների աճի միտումների վերաբերյալ:

 

2019թ-ին վճարային քարտերով կատարվել է շուրջ 65 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34.5%-ով: 2019թ-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 մլրդ ՀՀ դրամ, աճը՝ 21.3%: Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին 2019թ-ին փոփոխվել է անկանխիկի եւ կանխիկի համամասնությունը.   քանակական առումով կանխիկ եւ անկանխիկ գործարքների քանակը գրեթե հավասարվել է: Բոլոր գործարքների 52%-ն իրականացվել է կանխիկ, իսկ 48%-ն՝ անկանխիկ: Մասնավորապես՝   2019թ-ին կանխիկ գործարքների քանակը կազմել է շուրջ 34 մլն, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 մլն՝ աճելով 72,9%-ով: Պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների ծավալը 2019թ-ին  կազմել է   602 մլրդ դրամ, աճը՝  52%:

 

Այս դինամիկան թերեւս վկայում է այն մասին, որ  բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն ու վստահությունն այս վճարման միջոցների հանդեպ:  

 

Անկանխիկ գործարքներ կատարելու մշակույթի ամրապնդման մասին է  վկայում նաեւ   POS-տերմինալներով եւ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների քանակական եւ ծավալային  աճը: POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալն ավելացել է 17.1%-ով, ինտերնետ միջավայրում  աճը կազմել է 53%: Նախորդ տարի POS-տերմինալներով կատարված գործարքների քանակն աճել են 60.6%-ով, իսկ ինտերնետ միջավայրում՝ 74.5%-ով:

 

Անկանխիկ գործարքների ծավալի աճն, ի թիվս այլ միջոցառումների, պայմանավորված է նաեւ առեւտրի եւ սպասարկման կետերում POS-տերմինալների  քանակի աճով: 2019թ-ին դրանց թիվը 8796–ից հասել է 10503-ի։ 

 

Հարկ է նաեւ նշել, որ  ընթացիկ տարում ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է կանխիկ շրջանառության կրճատում՝ հարցը դիտարկելով որպես ռազմավարական խնդիր:

 

Եվս մեկ անգամ կոչ ենք անում վճարումներ կատարելիս նախապատվությունը տալ անկանխիկ գործարքներին՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաեւ որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8322.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :