Ապրիլի 5. համազգային թեստի օր. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ապրիլի 5. համազգային թեստի օր. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ամբողջ աշխարհում զանգվածային հավաքները արգելվում են՝ Հայաստանում երկրի ղեկավարն ինքն է կոչ անում հանրահավաքի։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը:

 

Նա, մասնավորապես, գրել է. «Ամբողջ աշխարհում կառավարությունները պատրաստվում են համաճարակի ծավալուն բռնկումներին՝ Հայաստանում իշխանությունները, բառիս բուն իմաստով, ոչինչ չեն անում՝ ապավինելով «թու-թու-թու»-ին։

 

Ամբողջ աշխարհում կառավարությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում տնտեսական փլուզումների դեմն առնելու համար՝ Հայաստանում վարչապետը արձակուրդ  է գնում, նախարարներին հետևը գցած միտինգներ անում։

 

Ամբողջ աշխարհում իշխանությունները փորձում են առողջապահական և տնտեսակաան աղետի շեմին համախմբել հասարակությունները, Հայաստանում վարչապետի գլխավորությամբ իշխանությունը միտումնավոր պառակտում է, թշնամանքի նոր ալիք տարածում։

 

Ամբողջ աշխարհում իշխանությունները չեղարկում են մարդկանց հոծ խմբեր նախատեսող միջոցառումները՝ ընդհուպ մինչև հարսանիքները: Դատարկ են մարզադաշտերի տրիբունաներ, համերգասրահներ, սրճարանները և այլն: Հայաստանում իշխանությունն ինքն է կոչ անում ապրիլի 5-ին գնալ ընտրատեղամասեր.... և վարակվել ու վարակել։

 

Ինչպես են քանդվում պետությունները։ Տարբեր մեխանիզմներով, բայց հիմքում սովորաբար սեփական անխելքությունն է։ Հասարակության և վերնախավերի թերզարգացվածության համապատկերին իշխանության եկած պատահական անձիք և պատահական շրջանակաները կարող են մեծ ավերածությունների պատճառ անձինք դառնալ։ Ամենայն հավանականությամբ, ապրիլի 5-ի հանրաքվեն մեր ազգային թեսթի օրն է։ Արդյոք, մենք պետություն ունենալու ունակ ժողովուրդ ենք, թե լայվի ազդեցության տակ պետական ինքնասպանության գնացող։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8321.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :