Հայաստանում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» վերափոխման ծրագիրը

Հայաստանում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» վերափոխման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը:

 

Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի ֆինանսավորումը 3 միլիոն ԱՄՆ դոլարից հնարավոր կլինի հասցնել մինչեւ 5 միլիոն ԱՄՆ դոլար: 2019 թվականի դրությամբ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի` 412  հանրակրթական ուսումնական հաստատություններում` սնունդ տրամադրելով 1-4-րդ դասարանների շուրջ 50․000 աշակերտների:

 

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի  ՊՀԾ) եւ ՀՀ կառավարության միջեւ  կնքված համաձայնագրի  հիման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ: Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարանների եւ դպրոցի  նախապատրաստական  խմբեր  ունեցող  բոլոր  հանրակրթական  դպրոցներին: Այս փուլում պլանավորվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ` համայնքի անդամների համար աշխատաշուկայի նոր հնարավորություններից օգտվելու նպատակով: Ջերմոցային տնտեսությունների ստեղծումը եւ դպրոցական սննդի արտադրությունը կապահովի առողջ սննդի կազմակերպումը դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում, իսկ կրթական ծրագրերը կներառեն առողջ ապրելակերպի դասընթացներ երեխաների եւ համայնքների անդամների համար: Այս ամենի արդյունքում ծրագրում ընդգրկված ՀՀ դպրոցները կվերափոխվեն ավելի լայն կրթական հարթակների, կխթանվի մարդկային կապիտալի եւ տնտեսության զարգացումը:

 

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8317.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :