Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշել նոր սկզբունքներ, որոնք էլ ավելի անորոշ են, քան Մադրիդյան սկզբունքները. վերլուծաբան

Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշել նոր սկզբունքներ, որոնք էլ ավելի անորոշ են, քան Մադրիդյան սկզբունքները. վերլուծաբան

Վերլուծաբանները շարունակում են քննարկել ղարաբաղյան  հակամարտության շուրջ ստեղծված կացությունը Մյունխենում կողմերի միջեւ շփումներից հետո, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

 

«Խորը կառուցվածքային հակասությունները հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ պահպանվել են»,- ասում է բրիտանական Conciliation Resources կազմակերպության կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոերսը՝ անդրադառնալով Մյունխենում ԼՂ հակամարտության կողմերի միջեւ հանդիպմանն ու դրան հաջորդած զարգացումներին:

 

Նա դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների Մյունխենում կայացած հանրային բանավեճի փաստը, սակայն վերապահումներ ունի քննարկման բովանդակության ու կողմերի հռետորաբանության վերաբերյալ, հատկապես պատմական հարցերի շուրջ:

 

«Սա կորսված հնարավորություն էր: Երկու առաջնոդները չխոսեցին ապագայի մասին եւ չներկայացրեցին չափավոր դիքորոշումներ»:- ասում է Բրոերսը:

 

Փորձագետը վստահ է՝ քննարկումն ընդգծում է մի կողմից ղարաբաղյան հակամարտության նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը, մյուս կողմից՝ հակամարտող կողմերի՝ խնդիրը կարգավորելու ցանկության բացակայությունը:

 

«Այսպիսի խորը քննարկումը, թե ինչ է տեղի ունեցել 19-րդ դարում կամ մ.թ.ա. 4-րդ դարում, ցավոք, վկայում է, որ չկա հակամարտության անհապաղ կարգավորման պահանջարկ, ու երկու առաջնոդներն էլ անհագստացած չեն այդ առիթով»,- ասում է Բրոերսը:

 

Նման բովանդակության գերակայությունը խաղաղ կարգավորման գործընթացում, ըստ փորձագետի, մասամբ բացատրվում է կողմերի միջեւ սահմանափակ հաղորդակցմամբ: Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են անկախ ու ուժեղ քաղաքացիական հասարակություն եւ անկախ հետազոտություն անցկացնելու կարողություն:

 

Քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանն իր հերթին նման ձեւաչափով քննարկման հիմքում է տեսնում երկու առաջնորդների ցանկությունը՝ շարունակելու երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Նախորդ տարվա մի շարք փոքր քայլերի ու ձեռքբերումների հետ մեկտեղ, ներառյալ համեմատաբար հանգիստ իրավիճակը շփման գծում, նման քննարկումները նպաստում են բանակցային գործընթացի ու զինադադարի ռեժիմի պահպանմանը: Սակայն վերլուծաբանը չի տեսնում հիմքեր կարգավորման գործընթացում որեւէ լուրջ առաջընթացի համար:

 

«Հաշվի առնելով այն վարչակարգը, որը հաստատել է Իլհամ Ալիեւն Ադրբեջանում՝ դժվար է այժմ ակնկալել որեւէ լուրջ փոփոխություն գործընթացում»,- ասում է Սանամյանը:

 

Նրա կարծիքով տպավորություն կա, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն ընդունում մադրիդյան սկզբունքները, որոնք ժառանգել են նախորդ իշխանությոններից, սակայն հայկական կողմի առաջ քաշած նոր սկզբունքներն, ըստ վերլուծաբանի, հստակեցման կարիք ունեն:

 

«Նախկին սկզբունքների փոխարեն, որոնք շատ անորոշ էին ամենազգայուն հարցերի նկատմամբ, ինչպիսիք են կարգավիճակն ու անվտանգությունը, առաջ են քաշվել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ նոր սկզբունքներ, որոնք էլ ավելի անորոշ են»,- ասում է Սանամյանը

 

Երկու վերլուծաբաններն էլ համակարծիք են՝ իրավիճակի լարման վտանգը չի վերացել: Կողմերի միջեւ անհրաժեշտ են շփումներ տարբեր մակարդակներում ու ձեւաչափերում:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8314.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :