Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները մերժել են Փաշինյանին

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները մերժել են Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի օրակարգն ակնհայտորեն աղքատիկ էր: Թեև ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ, նման այցերի ընթացքում նախատեսվող հանդիպումների ավանդական շրջանակն էականորեն նեղ էր: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այս այցի ընթացքում  հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

 

Հատկանշական է, որ վարչապետի մեկօրյա այցի ընթացքում նախատեսված չէր  հանդիպում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա  ֆոն դեր Լեյենի հետ այն դեպքում, երբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այդ ժամերին Բրյուսելում էր և ավելին՝ այդ  նույն օրն ունեցավ պաշտոնական հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:

 

«168 Ժամ»-ի բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՀ նախագահը պարզապես չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը՝ այն պատճառաբանելով իր խիստ ծանրաբեռնված գրաֆիկով:

 

Ուշագրավ է նաև, որ Նիկոլ Փաշինյանի այցը չներառեց հանդիպում նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ-Մարիա Սասոլիի հետ, ինչը թույլ է տալիս պնդելու, որ այցն անօգուտ էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների գործադիր և օրենսդիր ուղղություններով: Մեր տեղեկությունների համաձայն՝ մարտի 9-ին Բրյուսելում էր նաև Դավիթ-Մարիա Սասոլին, ով ևս  չէր ընդունել Նիկոլ Փաշինյանին հանդիպելու առաջարկը:

 

 Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8212.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :