Այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» ֆեյքային «բանակներն» են․ Արսեն Բաբայան

Այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» ֆեյքային «բանակներն» են․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Այո»-ի շտաբի հարգելի՛ գործընկերներ,

ձեզ աջակցող ֆեյքային «բանակները», որոնք սոցցանցի մեկնաբանություններում նույն վորդինգով, նույն «բանալի բառերով» հարյուրավոր մեկնաբանություններ են գրում մեր դեմ, ԶՐՈ ազդեցություն են ունենում «Ոչ»-ականների վրա։

 

Գաղտնիք բացեմ. մեր թիմում անգամ հիպերակտիվ ֆեյքերի ցանկ ենք կազմում, որպեսզի պարգևատրելու առաջարկով ուղարկենք ձեզ։ Եթե որևէ հարցազրույցի կամ ելույթի մեկնաբանություններում այդպիսի հարձակումները մի փոքր ուշանում են, մեզ ինչ-որ տեղ նույնիսկ «անտեսված» ենք զգում։)))

 

Իսկ եթե լուրջ, ապա ամոթ է, որ երկու տարվա ընթացքում այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» զրպարտություն, ատելություն տարածող յութուբյան ալիքներն ու ֆեյքային «բանակներն» են, որոնք կենաց-մահու կռիվ են տալիս սոցցանցում՝ անիծելով ու հայհոյելով ընդդիմախոսներին։

Էսպես ո՞ւր եք հասնելու։

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8159.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :