«Հաստատ գնալո՞ւ եք հանրաքվեին». Վարչապետը Գյուլագարակում բուկլետներ բաժանեց

«Հաստատ գնալո՞ւ եք հանրաքվեին». Վարչապետը Գյուլագարակում բուկլետներ բաժանեց

Լոռու մարզի Գյուլագարակ  համայնքում այսօր` մարտի 7-ին, տարեց կինը, ով աղուհացով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրան խնդրեց օգնել վերանորոգել երկրաշարժից տուժած տունը:

 

Փաշինյանը ասաց, որ ամեն ինչ լավ  կլինի, բայց քանի որ քարոզարշավի փուլում է, նյութական ոչինչ չի կարող խոստանալ: Այնուամենայնվ, վարչապետին ուղեկցող աշխատակիցները տարեց կնոջից հեռախոսահամար վերցրեցին:

 

Մեկ այլ  քաղաքացի նույն խնդրով մոտեցավ վարչապետին, նա էլ դիմեց իր աշխատակիցներից մեկին, որ ճշտի արդյոք` այդ բնակիչները ներառված չեն երկրաշարժից տուժածների ցուցակում:

 

Փաշինյանը Գյուլակարակում բաժանեց «Այո»-ի քարոզչական բուկլետներ, հարցրեց` արդյոք տեղյակ են հանրաքվեից եւ մասնակցելու են:

 

«Ժողուվուրդ, հաստատ գնալո՞ւ եք հանրաքվեին, թե հեսա որ գնամ, հետեւիցս ասելու եք` հաաա»,-ասաց նա, ինչին բնակիչներն ասացին, որ նպայման գնալու են:

 

Նշենք, որ նրանց ուղեկցում է նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8123.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :