ԵՄ. ՀՀ-ում դատական բարեփոխումները կարեւոր են ռազմավարական բարեփոխումների իրականացման տեսանկյունից

ԵՄ. ՀՀ-ում դատական բարեփոխումները կարեւոր են ռազմավարական բարեփոխումների իրականացման տեսանկյունից

ՀՀ-ում դատական բարեփոխումները կարեւոր են ռազմավարական բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Այս մասին մարտի 6-ին տարածքային զարգացման պիլոտային գրանտային սխեմաների արդյունքների ներկայացման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

 

Նրա խոսքով՝ առանց թափանցիկ եւ արդար դատական համակարգի անհնար է հասնել երկրում բիզնես միջավայրի լավացմանը:

 

«Լուրջ առաջընթացի համար անհրաժեշտ են այլ երկրաժամկետ ծրագրեր, ինչպես նաեւ գրագետ բյուջետային ներդրումներ: Որքան շատ մենք խոսենք հաջող իրականացված ծրագրերի մասին, այնքան շատ ներդրողներ կհետաքրքրվեն Հայաստաանով»,- նշեց Վիկտորինը:

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, իր հերթին, նշեց, որ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական եւ բնական պայմանները՝ ՀՀ կառավարությունը պետք է անի ամեն ինչ՝ առավելագույնս արդյունավետ օգտագործելու առկա ռեսուրսներն ու հավասարաչափ զարգացնելու երկիրը: «Այդ օրակարգը լիովին համապատասխանում է ԵՄ-Հայաստանում համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի կետերին»,- հավելեց նա:

 

Հիշեցնենք, որ Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեն նախատեսված է ապրիլի 5-ին: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, ներառյալ` դրա նախագահի` նրանց նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ անվանելով: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի, հրաժարվել են մասնակցել այդ գործընթացին` այն, մեղմ ասած, իրավականորեն խոցելի անվանելով: Պատասխանը դրական կհամարվի ոչ միայն այն դեպքում, եթե «ԱՅՈ» ասի ընտրողների կեսից ավելին, այլ նաեւ` ընտրողների ցուցակի առնվազն մեկ քառորդի դեպքում, այսինքն` մոտ 650 հազար մարդու:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8064.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :