Տեղի ունեցավ ՄԱԿ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի հանդիպումը

Տեղի ունեցավ ՄԱԿ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի հանդիպումը

Մարտի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի հանդիպումը, որին մասնակցում էին նաև Երևանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակի ներկայացուցիչները՝ ՄԱԿ մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորությամբ։

 

Ողջունելով ներկաներին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը, որը լայն հնարավորություն է ընձեռում շահագրգիռ բոլոր դերակատարների անմիջական ներգրավմամբ վերանայելու և գնահատելու կատարված աշխատանքը, ինչպես նաև ուղենշելու հետագա համագործակցության հեռանկարներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

 

Կողմերը հանգամանալիք քննարկում ունեցան համագործակցության ընթացիկ ծրագրերի շուրջ՝ ներկայացնելով ձեռքբերումները։ Այդ համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացն ուղեկցվում է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ ծրագրով։

 

Զրուցակիցները համակարծիք էին, որ ՀՀ գերատեսչությունների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արդյունավետ և կառուցողական համագործակցության շնորհիվ ձևավորված գործընկերային սերտ կապերը նպաստում եմ ԿԶՆ-երի ազգայնացման պատշաճ գործընթացի կյանքի կոչմանը, որում առանձահատուկ կարևորության է արժանանում նաև Հայաստանի հասարակական կյանքի անբաժան մասը հանդիսացող կենսունակ և ուժեղ քաղաքացիական հասարակության դերակատարությունը։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8060.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :