Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում․ Փաշինյան

Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում․ Փաշինյան

Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն»։

 

Իսկ հիմա, որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։

 

Սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը»:

 

Նշենք, որ տեսանյութում ասվում է, որ Freedom House միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում-2020. Անառջնորդ պայքար հանուն ժողովրդավարության» զեկույցում նշվում է, որ Արցախն առանձնանում է Եվրասիական տարածքի այլ չճանաչված տարածքներից: Մասնավորապես, նշվում է. «Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին անցկացված ՏԻՄ ընտրություններում նկատվում էր մրցակցություն եւ քաղհասարակության ակտիվություն: Հարթակ է ստեղծվել նաեւ 2020-ին Լեռնային Ղարաբաղի  նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների համար»:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8053.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :