Պարզվում է հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլեւ գիտությունների ազգային ակադեմիան. Արսեն Բաբայան

Պարզվում է հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլեւ գիտությունների ազգային ակադեմիան. Արսեն Բաբայան

Պարզվում է հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլեւ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Այն նույնպես չի վայելում ժողովրդի վստահությունը եւ, քանի դեռ ուշ չէ, պետք է հանրաքվեի քվեաթերթիկների մեջ ավելացնել նաեւ այն ցրելու եւ հեղափոխական կադրերով համալրելու հարցը, առավել եւս, որ ԳԱԱ-ի անդամների մի մասը Ազգային Ակադեմիայում «իսկական անդամներ» եւ, այսպես կոչված, «թղթակից» (այսինքն` ոչ իսկական) անդամներ են։

 

Կամ կարելի է չթողնել, որ բանը հասնի հանրաքվեի, այլ շտապ ԳԱԱ գործուղել մեկ այլ Վահե Գրիգորյանի, ասենք` Նիկոլայ Բաղդասարյանին եւ հանձնարարել կարճ ժամկետում ԳԱԱ-ն համալրել իմքայլականներից նրանցով, ովքեր քիչ, թե շատ տառաճանաչ են, իսկ ոչ իսկական` այսինքն թղթակից անդամներին ընդհանրապես ազատել, առանց այլ աշխատանքի ապահովման։

 

Հենց այդ ժամանակ կարելի է վստահ ասել, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակ է տարել»:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8048.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :