ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել ՊՆ-ում եւ խախտումներ հայտնաբերել. Տեղեկանքն ուղարկվել է ՀՔԾ

ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել ՊՆ-ում եւ խախտումներ հայտնաբերել. Տեղեկանքն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության եւ արդյունավետության նկատմամբ:

 

ՊՎԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձեւերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության եւ այլ հանգամանքների հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8041.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :