Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի նոր ֆավորիտ ունի. արագացված կերպով պրոֆեսորի կոչում են տալիս

Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի նոր ֆավորիտ ունի. արագացված կերպով պրոֆեսորի կոչում են տալիս

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում հետաքրքիր զարգացումներ են՝ ռեկտորի՝ մարտի 23-ի ընտրություններին ընդառաջ։ «Հին ԺՊ-ն իրեն սպառել է, նա հայտարարել է, որ ռեկտորի թեկնածու չի լինելու, հասարակության ճնշման ներքո նույն բանը հայտարարեց նաեւ ամենահավանական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։ Իշխանությունները հիմա ունեն նոր ֆավորիտ, ուզում են տապալել համալսարանի ռեկտորի ընտրությունները ամսի 23-ին` հանուն իրենց ֆավորիտի, նրան նշանակել նոր ԺՊ, ապա ընտրել ռեկտոր»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը:

 

Եվ ո՞վ է նա՝ Վահե Հովհաննիսյա՞նը, Վահրամ Դումանյա՞նը։ «Ոչ, Ռուբեն Կարապետյանը` ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի հնաբնակներից, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչ, որը 2008-ին միացավ հայտնի դիվանագետների հայտարարությանը, դեսպան է եղել թե՛ մերձավորարեւելյան երկրներում` ընդհուպ Սիրիա, թե՛ եվրոպական` ընդհուպ Իտալիա»:

 

Բայց ինչո՞ւ են տապալում ընտրությունները՝ ԺՊ նշանակում։ «Որովհետեւ նա այս պահին չի կարող դառնալ ռեկտոր՝ դոկտոր է, բայց չունի պրոֆեսորի կոչում։ 2 շաբաթ առաջ, արագ ռեժիմով, ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց նրա պրոֆեսորի կարգավիճակը, ուղարկեց ԲՈԿ, էնտեղ էլ արագացված կարգով կանեն այդ գործը, եւ Կարապետյանը մի երկու ամսից կընտրվի ռեկտոր, կամ էլ եւս 6 ամիս համալսարանը կրկին կղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը»:

 

Մենք տեղեկացանք, որ ԲՈԿ-ում իսկապես այս պրոցեսն արագացրել են, եւ գուցե երեկ արդեն եղել է պրոֆեսորի կոչման հրամանը»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8025.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :