Հայկ Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան. «Հրապարակ»

Հայկ Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի գործն ու մեղադրանքը, որքան ես հասկացել եմ, վերաբերում է ապօրինի շինարարությանը, որի նկատմամբ քաղաքապետն անգործություն է ցուցաբերել։

 

Ուրեմն, եթե այդ հոդվածը համաչափ կիրառվեր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ, խափանման միջոցը ոչ թե չհեռանալը կլիներ, այլ տեղում կկալանավորեին»,- ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

 

Ինչո՞ւ։ «Որովհետեւ հենց միայն «Հին Երեւանի» օրինակով, երբ չկա ոչ մի թույլտվություն, բայց կառուցապատում է իրականացվում, պետք է տեղում կալանավորեին Մարությանին, որովհետեւ դա իրականացվել է քաղաքային իշխանության թողտվությայմբ` 1 տարի շարունակ, մայրաքաղաքի սրտում»:

 

Ի՞նչ եք պատրաստվում անել։ «Էստեղ իրավապահ մարմինների կողմնակալության խնդիր կա, ակնհայտ է, որ կրկին իրենց քաղաքական քիմքին համապատասխան գործեր են հարուցում,  ընտրովի արդարադատության շրջանակներում»:

 

Նախադեպ կա, կարող եք Մարությանի դեմ հաղորդում տալ իրավապահներին։ «Այո, կարող ենք, բայց մեր քայլերը գնում-հասնում են դատախազություն կամ քննող մարմին ու կանգնում, օրինակներն էլ քիչ չեն»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8015.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :