Կապի վարժանքներ, հրամանատարական հավաքներ, ՀՕՊ դասակների հրամանատարների հավաքներ՝ ՊՆ-ում

Կապի վարժանքներ, հրամանատարական հավաքներ, ՀՕՊ դասակների հրամանատարների հավաքներ՝ ՊՆ-ում

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու եւ գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 4-ին 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի:

 

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացազատվել են կապի շարժական կայաններ, ստուգվել են անձնակազմի գործողությունները՝ համաձայն մարտական հաշվարկի:

 

Բացի այդ, մարտի 3-ից 5-ը 2-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի   գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքներ:

 

Հավաքներից հետո գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական պարապմունք, հստակեցվել են մարտական պայմաններում ստորաբաժանման անձնակազմի եւ ղեկավար կազմի գործողությունները:

 

Մարտի 2-ից 4-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի հակաօդային պաշտպանության դասակների հրամանատարների եռօրյա հավաքներ: 

 

Գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են հրամանատարների մարտավարական-մասնագիտական ունակությունները, հակաօդային պաշտպանության գործողությունների համակարգման, ինչպես նաեւ մարտական փաստաթղթերի վարման գիտելիքները:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8010.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :