ՄԻՊ-ը Ստրասբուրգում ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները

ՄԻՊ-ը Ստրասբուրգում ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները

Մարտի 5-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

 

Հանդիպմանը քննարկվել է ինչպես Հայաստանում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ առհասարակ երկրի մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Մասնավորապես, քննարկվել են դատաիրավական բարեփոխումները Հայաստանում, խոշտանգումների դեմ պայքարն ու կանխարգելումը, փակ հաստատություններում վատ վերաբերմունքի կանխարգելումը և Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում:

 

Առանձին անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, զինծառայողների ընտանիքների իրավունքներին, զինված ուժերում կանանց դերի բարձրացմանը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանության նախարարության գործընկերությամբ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագիրը:

 

Հանդիպմանը քննարկվել են կանանց ու երեխաների իրավունքներին, նրանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, հասարակությունում կանանց շարունակական ներգրվամանը վերաբերող հարցեր:

 

Քննարկվել է նաև սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 

Գլխավոր քարտուղարը կարևորել է Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ և բարձր գնահատել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության ու երկրի իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցում:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8008.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :