Լոնդոնում «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը չեղարկվում է

Լոնդոնում «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը չեղարկվում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած ռիսկերն ու վտանգները, այդ թվում՝ միջոցառման ոչ արդյունավետ անցկացման հավանականությունը, չեղարկում է ս․թ․մարտի 17-18 Լոնդոնում կայանալիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը, որի կազմում ոլորտը ներկայացնող գործարարները պետք է ներկայանային միասնական տաղավարով:

 

Միեւնույն ժամանակ քննարկվում է հայաստանյան գործարարների՝ նոյեմբերին Սիլիկոնյան հովտում՝ Հյուսիսային Ամերիկայի Սանտա Կլարա քաղաքում կայանալիք նույնանուն՝ «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը:

 

Մանրամասն տեղեկատվություն նոյեմբերի մասնակցության վերաբերյալ կտրամադրվիառաջիկա ամիսների ընթացքում:

 

Հավելյալ տեղեկությունների համար  գործարարները կարող են զանգահարել (010) 59-01-27  հեռախոսահամարով կամ գրել հետեւյալ էլ. փոստի հասցեին` [email protected]։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8006.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :