Եթե ես լինեի «նիկտո», չէի կարող ընտրվել, բայց այսօր ինչ-որ մեկը, որ «նիկտո» է, դա ուզում է վիճարկել. Մարուքյան

Եթե ես լինեի «նիկտո», չէի կարող ընտրվել, բայց այսօր ինչ-որ մեկը, որ «նիկտո» է, դա ուզում է վիճարկել. Մարուքյան

Վիկտոր Դալլաքյանին երբ հաղթել եմ, Հայաստանում եղել է ցնցող դեպք, եւ դրանով քաղաքական համակարգում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, որովհետեւ այն անհնարինության կոմպլեքսը, որ անհնար է մեծամասնական ընտրակարգով ընտրվել, կոտրվել է: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի ելույթին, որտեղ վերջինս ակնարկել էր, որ Մարուքյանը հաղթել է, քանի որ վայելել է ՀՀԿ համակրանքը:

 

«Շատ սխալ է ասել, որ ես Վիկտոր Դալլաքյանին եմ հաղթել, որովհետեւ 5 թեկնածու է եղել, եւ որեւէ թեկնածուի դերը նսեմացնելը սխալ է: Այնտեղ թեկնածու է եղել ՀԱԿ-ից՝ Աշոտ Մանուկյանը, թեկնածու է եղել ՀՅԴ-ից, «Ժառանգությունից»: Բայց պարզ է, որ եթե ես լինեի «ոչ մեկը», լինեի «նիկտո», չէի կարող ընտրվել, բայց երբ այսօր ինչ-որ մեկը, որ «նիկտո» է, դա ուզում է վիճարկել կամ դրանով ուզում է սեւացնել մեր անցած ճանապարհը, բնականաբար դա չի ստացվելու»,-ասաց Մարուքյանը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7996.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :