«ՀՀԿ-ի լիքը նախագծերի Փաշինյանն էլ է կողմ քվեարկել, ինչո՞ւ չեն հիշում. լատենտ նախկիններ են». Մարուքյան

«ՀՀԿ-ի լիքը նախագծերի Փաշինյանն էլ է կողմ քվեարկել, ինչո՞ւ չեն հիշում. լատենտ նախկիններ են». Մարուքյան

Խորհրդարանում բռնության խոսքի հետ կապված քննարկում է ընթանում, եւ «Իմ քայլի» պատգամավորը շարունակում է ատելության խոսք տարածել, ինչը տարբեր ձեւերով տարածվում է նաեւ իրենց աջակիցների կողմից «Ֆեյսբուք»–ում, սոցիալական տարբեր հարթակներում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ելույթին: Վերջինս, հայտարարել էր, թե «Լուսավոր Հայաստանն» ու Էդմոն Մարուքյանը սկսել են քննարկել «շրիշակից ցածր մակարդակի» թեմա՝ իր՝ ՀՀԿ-ին անդամակցած լինելու մասին:

 

«Ես իրեն պատասխանելու ոչ մի բան չունեմ, որովհետեւ մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր են: Ամբիոնից անընդհատ «Էդմոն Մարուքյան», «Էդմոն Մարուքյան» ասելով՝ այդ մարդիկ փորձում են դառնալ հայտնի: Եթե դա է հայտնի դառնալու ճանապարհը, խնդիր չկա, թող դառնան հայտնի, բայց ես շարունակում եմ պնդել, որ այն ատելության միջավայրը, որ այսօրվա իշխանությունը ձեւավորել եւ ամենօրյա ռեժիմով սնուցում է, դրա համար պատասխան են տալու, պատասխանատվություն են կրելու»,- ասաց Մարուքյանը:

 

Նա անընդունելի համարեց խորհրդարանը Facebook դարձնելը, երբ ԱԺ ամբիոնից սկսում են անդրադառնալ սոցցանցերի հրապարակումներին. «Խորհրդարանական մշակույթում չկա նման բան, որ խորհրդարանը դարձնենք «Ֆեյսբուք»: Մեկը «Ֆեյբուք»-ում մի բան է գրում, մեկ էլ տեսնում ես՝ հաջորդ օրը ամբիոնից դրան պատասխանում են: Սա խորհրդարանն անլրջացնելու ամենավերջին տարբերակներից մեկն է»,-նշեց նա:

 

Մարուքյանը ընդգծեց, որ Գեւորգ Պապոյանը պետք է հպարտանա, որ ՀՀԿ-ի անդամ է եղել. «Փոխանակ հպարտանա, որ հանրապետական է եղել, որովհետեւ ինքը հպարտ հանրապետական է եղել, ուզում է հիմա ասել՝ «Վայ, չէ, ես չգիտեմ, հետո առաքիչ եմ դառել»: Թեման բացվել է նրանից, որ երբ մեզ ասում են՝ նախկիններին ենք աջակցում, սուտ լուրեր են տարածում, մենք ասում ենք՝ «եղբայր, մենք նախկիններին չենք աջակցում, բայց այ դու նախկին ես»: Իրենք նախկին են, մեզ են ասում՝ նախկիններին աջակցող: Հանրապետականների լիքը նախագծերի Նիկոլ Փաշինյանն էլ է կողմ քվեարկել, ինչո՞ւ չեն հիշում: Հետեւաբար, շրիշակից ցածր չափանիշներն իրենց չափանիշներն են, լատենտ նախկիններն են»,- նշեց Մարուքյանը:

 

Հարցին, թե ինչ էր տեղից բղավում, երբ ելույթ էր ունենում Գեւորգ Պապոյանը, Մարուքյանն ասաց, որ ասել է՝ «Այ հանրապետական, թեմայի շուրջ խոսիր»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7995.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :