Իշխանությունը պատասխանատու է իր կողմից ընտրած կադրերի համար. Տարոն Սիմոնյան

Իշխանությունը պատասխանատու է իր կողմից ընտրած կադրերի համար. Տարոն Սիմոնյան

Մեղավորն այն անձն է, որն ընտրում է կադրերին։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հիսուս Քրիստոսն անգամ իր կադրերին ընտրելիս թերացել է։

 

Տարոն Սիմոնյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Փաշինյանի արտահայտած կարծիքը. «Կասեմ, որ կադրային խնդիր միշտ կա, հատկապես փոքր բնակչություն ունեցող երկրում։ Իշխանությունը պատասխանատու է իր կողմից ընտրած կադրերի համար։ Մենք չենք կարող անընդհատ կադրեր ընտրել, հետո ասենք՝ լավը չեն ու մեղավորությունը բարդենք այդ կադրերի վրա։ Մեղավորն այն անձն է, որն ընտրում է կադրերին։

 

Անդրադառնալով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններին՝ Սիմոնյանն ասաց, որ արդարադատություն իրականացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն լավ գիտելիքներ, այլեւ պետք է հաշվի առնվի անձի կենսափորձը։

 

Նշենք, որ համաձայն սահմանադրական օրենքում փոփոխությունների՝ նախատեսվում է դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25 տարեկանի։

 

«Պետք է կարողանալ գիտակցել մարդկային հարաբերությունների բազմաշերտ երեւույթները։ Դրա համար իմաստություն է պետք, իսկ տարիքը խելացի մարդուն իմաստություն է հաղորդում։ Միաժամանակ, տարիքային ցենզի խնդիրը, մեր կարծիքով, ոչ թե այսպես պետք է դրվի, այլ պետք է դրվի փորձառության ցենզի խնդիրը։ Օրինակ՝ անձը պետք է 5-10 տարվա փորձառություն ունենա, որպեսզի կարողանա դիմել արդարադատության ակադեմիա։ Մեզ համար չափազանց անհրաժեշտ է, որ ՀՀ լավագույն իրավաբանները դառնան դատավորներ։ Տղաները նաեւ բանակ են գնում, ու ստացվում է, որ հազիվ 24 կամ 25 տարեկանում ավարտում են սովորելը։ Այդ ցենզը չի աշխատում աղջիկների պարագայում։ Իմ կարծիքով 3 տարին բավականին ցածր ցենզ է։ Աշխատել եմ 20 տարեկանից՝ իրավաբանական մասնագիտական աշխատանքով եւ 24 տարեկանում իրավաբանական գրասենյակ եմ հիմնադրել, բայց էլի կարծում եմ, որ 25 տարեկանում ես պատաստ չէի դառնալ դատավոր, որովհետեւ ինձ բացի իմ մասնագիտական աշխատանքից նաեւ լուջ կենսափորձ»։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7985.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :