Իշխանության նախաձեռնության հետեւանքները. կարգելվի փառաբանել դահիճ Թալեաթ փաշայի մարդասպանի հերոսությունը

Իշխանության նախաձեռնության հետեւանքները. կարգելվի փառաբանել դահիճ Թալեաթ փաշայի մարդասպանի հերոսությունը

Ատելության քարոզչությունն ու երկրի տարածքային ամբողջականության հարցին առնչվող կոչերը Հայաստանում քրեորեն պատժելի կդառնան: Այս մասին ԱԺ նիստում Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

 

Օրենսդրական փաթեթի համաձայն` սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագման, գենետիկական բնութագրերի, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, այս կամ այն ազգային փոքրամասնությանը պատկանելության, սեփականության կարգավիճակի, ծննդյան, հաշմանդամության, տարիքի կամ սոցիալական կամ անձնական այլ բնութագրերի հիմքով անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության կիրառման հրապարակային կոչերը կհետապնդվեն քրեական կարգով:

 

Բացի այդ, նման պահվածքի հրապարակային արդարացումը նույնպես հետեւանքներ կունենա: Այս դեպքում քաղաքացին կամ այն անձինք, ովքեր հանդես են եկել բռնության հրապարակային կոչերով, պատժվելու են տուգանքով` 50 կամ 100 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչեւ մեկ տարի ժամկետով:

 

Իսկ եթե այդ գործողությունները կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ, կամ կազմակերպված խմբի կողմից, կամ պաշտոնական դիրքի չարաշահմամբ, որպես պատիժ կկիրառվի տուգանք՝ 100-300 հազար դրամի չափով, կամ կալանք` 1-ից 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` 1-ից 3 տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:

 

Տվյալ օրենսդրական նախաձեռնությունը հարցեր առաջացրել պատգամավորների մոտ: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյան հետաքրքրվեց, թե ինչ կլինի մարդու հետ, որը կսկսի փառաբանել Սողոմոն Թեհլերյանին, որը 1921 թվականին Բեռլինում սպանել էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային: «Նման դեպքում այդ մարդու վրա կանդրադառնա՞ օրենքը»,- հարցրեց պատգամավորը:   

 

Կառավարության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց, սակայն պարզաբանեց, որ հանցավոր բաղադրիչի առկայությունը որոշելու իրավունքը պատկանում է լիազորված մարմնին, որն էլ պայքարելու է երկրում ատելության դրսեւորման եւ քարոզչության դեմ:

 

Քննարկումների ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ` ատելության քարոզչություն է արդյոք «ասֆալտին փռել», «պատին ծեփել», «թաթերը կտրել» եւ այլ սպառնալիքներ, որոնք պարբերաբար հնչեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7977.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :