«Ես հանձնարարական եմ տալիս, մեկ տարի հետո իմանում եմ, որ լիարժեք կատարված չէ, սա ի՞նչ է նշանակում». Փաշինյանը զայրացավ

«Ես հանձնարարական եմ տալիս, մեկ տարի հետո իմանում եմ, որ լիարժեք կատարված չէ, սա ի՞նչ է նշանակում». Փաշինյանը զայրացավ

Կառավարության այսօրվա՝ մարտի 5-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արդեն վաղուց ներկայացրած իր հանձնարարականին:

 

«Խոսքը մեր գերատեսչությունում տեղադրվող տարբեր ապարատների մասին է՝ վճարումների, սուրճի ապարատների: Ես հանձնարարական էի տվել, որ այդ գործառույթները իրականացվեն մրցույթներով, այսինքն՝ ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն, որ պետական գերատեսչության համար լավագույն պայմաններով արվի:

 

Բայց ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո կարծես թե դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել եւ ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության: Ես որքան ես հասկանում եմ՝ այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Ոչ ոքի վիճակ է, բայց ես կարծում եմ, որ տեխնիկական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել եւ վարձավճար վերցնենք, մի հատ տեսնենք այդ տարբերակով հետարքրքվող կա, թե չկա»,-ասաց նա եւ տրամաբանական չհամարեց, երբ տարածքը օգտագործվում է սեփական բիզնեսի համար եւ վարձավճար չի կատարում:

 

Նա հիշեց, որ այս թեմայով էլի առանձին-առանձին ուղղություններով հանձնարարականներ է տվել 2018 թվականի հուլիս-օգոստոսից, բայց այսօր իմանում է, որ այդ հարցերը կարգավորված չեն:

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ սրանից մեկ տարի առաջ է հնչեցրել հանձնարարականը: Վարչապետը նշեց, որ եթե ինքը հանձնարարական է տալիս, ինչ կապ ունի՝ կառավարության որոշմամբ ինչ կա: «Կա որոշում, բերեք այդ որոշումը փոխեք, չեղյալ համարեք: Պարո´ն Աղաջանյան, գիտեք՝ շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարական եմ տալիս եւ դրանից մեկ տարի հետո իմանում եմ, որ լիարժեք եւ ամբողջովին կատարված չէ, սա ի՞նչ է նշանակում»,-ասաց նա:

 

Էդուարդ Աղաջանյանը շարունակեց պարզաբանել, որ այդ խնդիրը ի հայտ է եկել բոլորվին վերջերս, երբ երկրորդ անգամ այդ հարցը վարչապետը հիշեցրել է:  Նա նշեց, որ 95 տոկոսով հանձնարարականը կատարվել է:

 

Վարչապետը, արձագանքելով, ասաց. «Շատ լավ բառ եք ասում՝ ի հայտ է եկել, այսինքն` ինչ-որ տեղ իմ հանձնարարականից դուրս ինչ-որ գաղտնի բաներ են կատարվել, որը մեր վերահսկողությունից դուրս է:  Ես հիմա հրապարակային, բոլորի ներկայությամբ ասում եմ, որ բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված են որեւէ սուրճի, վճարումների որեւէ ապարատ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ, եւ դրա համար պետք է պետությանը վճարում կատարեն, եթե, իհարկե, այլ հանգամանք չպարզվի, որ ես լավ չեմ ըմբռնում»,-ասաց Փաշինյանը:

 

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ այդ գործառույթը իրենք են իրականացնում եւ աստիճանաբար փոխում են, սակայն վարչապետը շարունակեց խիստ արձագանքել: «Կներեք, աստիճանաբար քանի՞ տարի կարող է տեւել, կարող է տասը տարի տեւի ձեր աստիճանաբարը: Մեկ տարի է՝ հանձնարականը տվել եմ, ասում եք՝ աստիճանաբար փոխում ենք, աստիճանաբար մի փոխեք, միանգամից փոխեք»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդրի մասին տեղեկացել է քաղաքացու նամակից:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7976.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :