Կարո՞ղ է արդյոք Հայաստանում հանրաքվեն չեղյալ հայտարարվել. «Նովոյե Վրեմյա»

Կարո՞ղ է արդյոք Հայաստանում հանրաքվեն չեղյալ հայտարարվել. «Նովոյե Վրեմյա»

Փետրվարի 17-ին մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը, ըստ էության, պետք է թափ հավաքեր, դեռ դանդաղ ռեժիմով է ընթանում: Այս մասին գրում է «Նովոյե Վրեմյա» թերթը` զարգացնելով թեման: «90-ականների սկզբից փոխառված քարոզչության տարբերանշանի գրագողության հետ կապված սկանդալը եւ վերջին օրերին հաճախակիացած խոսակցությունները կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի հնարավոր չեղարկման մասին, որոշակի աշխուժություն են մտցնում:

 

Թեւե, ինչպես նշում են որոշ փորձագետներ, կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի հնարավոր հետաձգման մասին լուրերը ձեռնտու են իշխանություններին, «քանի որ իշխանությունները չունեն ռեսուրսներ` ազնիվ ճանապարհով մարդկանց ընտրատեղամասեր բերելու համար»: Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների` վարչապետը մի խումբ փաստաբանների հանձնարարել է ուսումնասիրել իրավական կարգավորումները հանրաքվեի չեղարկման համար:

 

Նշենք, որ անկանխատեսելի իրավիճակը ստեղծվել մի քանի պատճառներով: Սռաջինը, իշխանությունները նախապես մտադիր էին իրենց քարոզարշավը կառուցել նախորդ իշխանությունների հետ դիմակայության վրա: Մինչդեռ, գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի, հրաժարվել են մասնակցել հանրաքվեին` այն, մեղմ ասած, իրավականորեն խոցելի անվանելով:

 

Արդյունքում, «ՈՉ»-ի շտաբը ձեւավորվել է բացառապես իրավաբանների եւ իրավապաշտպանների կողմից, թիմում քաղաքական գործիչներ չկան: Կա վարկած, որ մինչեւ վերջին պահը իշխանությունները հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի դատավորները կօգտվեն վաղաժամկետ կենսաթոշակի կամավոր համակարգի հնարավորությունից: Սակայն Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ մեկը չցանկացավ օգտվել յուրատեսակ «կաշառքից»` իր պրոֆեսինոալ արժանապատվությունից ցածր համարելով դա:

 

Հետաքրքիր է նաեւ հարցն այն մասին, թե ինչ գին կվճարեն հարկատուներն առաջիկա հանրաքվեի համար: Ինչպես հայտնի է, Կառավարությունը որոշում է կայացրեց 3 միլիարդ 447 միլիոն դրամ կամ 7.2 միլիոն դոլար հատկացնել հանրաքվեն կազմակերպելու համար, ինչը, ըստ տնտեսագետների, բավականին լուրջ գումար է մի երկրի տնտեսության համար, որտեղ աղքատության մակարդակը շուրջ 23 տոկոս է կազմում, իսկ գործազրկության մակարդակը մոտ 20 տոկոս է: Ըստ մասնագետների` այդ գումարով կարելի էր բարձրացնել աղքատության նպաստները մոտ 10 տոոկոսով»,- նշում է պարբերականը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք  «Նովոյե Վրեմյա»-ում

 

 Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7975.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :