Վստահորեն հավատացնում եմ, որ ոչ մի ընտրակեղծարար չի լինելու. Սասուն Միքայելյան

Վստահորեն հավատացնում եմ, որ ոչ մի ընտրակեղծարար չի լինելու. Սասուն Միքայելյան

Հանրապետության առաջին հանրաքվեն է լինելու, որ անցնելու է ժողովրդավարական հիմունքներով եւ առանց խախտումների։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

 

«Վստահորեն հավատացնում եմ, որ ոչ մի ընտրակեղծարար չի լինելու։ Երեւի Հանրապետության առաջին հանրաքվեն է լինելու, որ անցնելու է ժողովրդավարական հիմունքներով եւ առանց խախտումների»,- ասաց Միքայելյանը։

 

Նշենք, որ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր, ըստ որի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարում են: ՍԴ 9 հոգանոց կազմից 7-ը ընտրվել են մինչեւ 2018-ի ապրիլը:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

 
Կարճ հասցե: javakhq.info/u/7969.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :