«ՈՉ»-ը իրավական խնդիր չի տեսնում «ԱՅՈ»-ի շտաբի կողմից հանձնաժողովներում հանրապետականների ներգրավելու մեջ

«ՈՉ»-ը իրավական խնդիր չի տեսնում «ԱՅՈ»-ի շտաբի կողմից հանձնաժողովներում հանրապետականների ներգրավելու մեջ

Իրավական տեսանկյունից որեւէ խնդիր չկա նրանում, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «ԱՅՈ»-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցուցակը, որոնք վերջին համապետական ընտրություններում առաջադրվել են Հայաստանի հանրապետական կուսակցության կամ որեւէ այլ քաղաքական ուժի կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության վերաբերյալ հանրաքվեին «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

 

Նա պարզաբանել է, որ սա սահմանափակ թվով մարդիկ են, ովքեր հատուկ արտոնագիր ունեն եւ պրոֆեսիոնալ աշխատանք են իրականացնում: «Նրանք ոչ մի կողմի չեն ներկայացնում, այլ ընդամենը կատարում են աշխատանքը, որի դիմաց պետությունը նրանց վճարում է: Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա ես զերծ կմնամ դրանցից»,- ասաց Բաբայանը:

 

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն մարտի 4-ին իր ֆեյսբուքյան էջին գրել էր, որ «ԱՅՈ»-ի շտաբը հանձնաժողովի հարյուրավոր անդամների հետ միասին ներկայացրել է յան մարդկանց ցուցակը, որոնք նախորդ համապետական ընտրություններին առաջադրվել էին Հայաստանի հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ-ի կողմից:

 

Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեն նախատեսված է ապրիլի 5-ին: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 և 9 անդամների լիազորությունները, ներառյալ` դրա նախագահի` նրանց նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ անվանելով: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի, հրաժարվել են մասնակցել այդ գործընթացին` այն, մեղմ ասած, իրավականորեն խոցելի անվանելով: Պատասխանը դրական կհամարվի ոչ միայն այն դեպքում, եթե «ԱՅՈ» ասի ընտրողների կեսից ավելին, այլ նաեւ` ընտրողների ցուցակի առնվազն մեկ քառորդի դեպքում, այսինքն` մոտ 650 հազար մարդու:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7968.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :