Մենք այսօր շարունակում ենք կառուցել ավելի ուժեղ բանակ՝ մեր առջեւ ունենալով Վազգեն Սարգսյանի տեսլականը. Արտակ Դավթյան

Մենք այսօր շարունակում ենք կառուցել ավելի ուժեղ բանակ՝ մեր առջեւ ունենալով Վազգեն Սարգսյանի տեսլականը. Արտակ Դավթյան

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ:

 

նա, մասնավորապես, նշել է. ««Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է» մտքի հեղինակին իզուր չէ որ ժողովուրդը Սպարապետ կոչեց եւ դասեց ազգային հերոսների շարքին:

 

Ամեն տարի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը եւս մեկ անգամ արժեւորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում, հիշում նրա սխրանքը՝ որպես հայ, որպես ազգային եւ քաղաքական գործիչ:

 

Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը վստահ էր, որ յուրաքանչյուր ժողովուրդ պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա: Ցավոք, նրա պայքարը, ճախրանքը ժամանակից շուտ ավարտվեց, բայց մենք այսօր էլ շարունակում ենք քայլել առաջ, կառուցել ավելի ու ավելի ուժեղ բանակ, հզոր պետություն՝ մեր առջեւ ունենալով նաեւ Վազգեն Սարգսյանի տեսլականը:

 

Վազգեն Սարգսյանն իր տեսակով մտավորական էր, պայծառ մտքի տեր մարդ, ով միեւնույն ժամանակ գործով էր ապացուցում իր ճշմարտացիությունը, հայրենասիրություն էր սերմանում անձնական օրինակով: Վստահաբար կարող ենք ասել, որ մի քանի սերունդ դաստիարակվել է՝ հենց նրա կերպարն ունենալով իր մտքում:

 

«Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»: Սպարապե´տ, այս պատգամդ միշտ մեր մտքում է, եւ ամեն օր ենք աշխատում մեր երկրի հիմքը՝ խրամատը, անխոցելի դարձնելու ուղղությամբ:

 

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Փառք քեզ, մեծ հայ»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7966.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :