ԲԴԽ անդամ դառնալու համար առաջիկայում կպայքարի երկու դատավոր

ԲԴԽ անդամ դառնալու համար առաջիկայում կպայքարի երկու դատավոր

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար առաջիկայում կպայքարի երկու դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ մարտի 13-ին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ էլ կընտրվի ԲԴԽ անդամ, որը տեւական ժամանակ է՝ տեղի չէր ունենում:

 

Եվ ԲԴԽ անդամ կարող են դառնալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչա­կան պալատի անդամներ, քանի որ ԲԴԽ-ում թափուր է վարչական մասնագիտացման տեղը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներն են Ռուզաննա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Արտակ Բարսեղյանը, էդգար Սեդրակյանը:

 

Սակայն դատական համակարգում տարածված տեղեկությունների հա­մաձայն՝ այդ դատավորներից շատերը ինքնաբացարկ կհայտնեն եւ չեն լինի թեկնածուների շարքում, այդ թվում՝ պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյա­նը, որը դեռ 2018 թվականին հրաժարվել էր ԲԴԽ անդամ դառնալուց:

 

Ինքնաբացարկներից հետո թեկնածուների թվում կմնա 9 դատավոր, սակայն, մեր տե­ղեկություններով՝ դատական համակարգում նախապատվություն են տալիս Սուրեն Անտոնյանին եւ Ստեփան Միքայելյանին, իսկ թե նրանցից ով շատ ձայն կհավաքի, պարզ կլինի մարտի 13-ին»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7940.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :