Նախանշվում են հանրաքվեի հնարավոր սցենարների «մեղավորները». արդեն հայտնի են քավության նոխազները

Նախանշվում են հանրաքվեի հնարավոր սցենարների «մեղավորները». արդեն հայտնի են քավության նոխազները

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի համար ընտրական հանձնաժողովների ձեւավորումից հետո որոշ շրջանակներ ակտիվ շրջանառության մեջ դրեցին տեղեկություններ, որ եւ՛ «Այո»-ի, եւ՛ «Ոչ»-ի շտաբների կողմից առաջադրված հանձնաժողովականների մեջ մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, «նախկինները», այսինքն՝ ՀՀԿ-ականներ, ՀՅԴ-ականներ, որոնք նախկինում եւս եղել են հանձնաժողովի անդամ, նախագահ, քարտուղար:

 

Սակայն ուշագրավ է այս թեմային անդրադարձողների շրջանակը. խոսքը իշխանամերձ սատելիտների խմբի մասին է, որը նաեւ իշխանություններին է «քննադատում» «Այո»-ի կողմից այդպիսի թեկնածուներ առաջադրելու համար: Սրան զուգահեռ՝ ժամանակ առ ժամանակ «տեղեկություններ» են նետվում ինչ-որ տեղերում «Ոչ»-ի կողմից իբր գումար բաժանելու կամ խոստանալու մասին: 

 

Ի դեպ, այս «տեղեկությունների» բացահայտման համար հենց «Ոչ»-ի շտաբն է դիմել իրավապահներին: Կան տեղեկություններ, որ իրականում նման «լուրերի» տարածումն ու հանձնաժողովականների թեմայի շահարկումը պատահական չեն. սրանով իշխանությունները մի քանի հարց են լուծում: 

 

Նախ՝ եթե հանրաքվեն տապալվի, ինչը նաեւ իշխանության ներսում են շատ հավանական համարում, այդ դեպքում առավել հստակ մեղավորներ կլինեն՝ «նախկինների մնացուկ» հանձնաժողովականները եւ «փող վերցնողները»: Մյուս կողմից՝ եթե ընդդիմադիր ուժերի կողմից բացահայտվեն ընտրական խախտումներ, էլի մեղավորը կլինեն նույն «նախկինների մնացուկ» հանձնաժողովականները, ու հենց նրանք էլ կդառնան քավության նոխազ»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7936.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :