Անգամ ընտրվեու դեպքում ՌԴ արգելքը մնալու է ուժի մեջ

Անգամ ընտրվեու դեպքում ՌԴ արգելքը մնալու է ուժի մեջ

«Հրապարակ» թերթը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ ՌԴ իշխանություններն Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Թերթը պարզաբանման համար դիմել էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն՝ խնդրելով ասել՝ կա՞ արդյոք նման որոշում, ի՞նչ հիմքով և ե՞րբ է այն կայացվել։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, սակայն, հրաժարվել էին հստակ պատասխանել՝ ասելով. «Չենք մեկնաբանում»։

 

«168 Ժամի» աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ ՌԴ իշխանությունները ոչ միայն Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել, այլև պնդում են, որ, եթե նույնիսկ Մասիս Մայիլյանն ընտրվի Արցախի նախագահ, այդ արգելքը շարունակելու է մնալ ուժի մեջ, և Մասիս Մայիլյանը չի կարողանալու այցելել ՌԴ: Նման որոշում կայացնելու պատճառը, ըստ մեր աղբյուրների՝ Մայիլյանի արևմտյան սերտ կապերն են, որոնք այս ընթացքում արտահայտվում են նաև ՀՀ իշխանության մեջ արևմտամետ ներկայացուցիչների անթաքույց աջակցությամբ:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7923.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :