Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնգօրյա համաժողովը

Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնգօրյա համաժողովը

2020 թ. փետրվարի 24-28-ին Երևանում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովը։

 

Համաժողովին մասնակցեցին Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի  ու գրասենյակների և ՀՅԴ կուսակցական մարմինների մոտ 50 ներկայացուցիչներ։

 

Համաժողովը քննարկեց Հայ դատի աշխատանքների ընթացքը 2019  թ. հունվարից առ այսօր։ Լսեց զեկույցներ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերների և  ՀՀ  ներքաղաքական իրավիճակի մասին։

 

Խորհրդաժողովի օրակարգի  հիմնական հարցերն էին.

 

•         ՀՀ-ին ի նպաստ իրազեկման (լոբբինգ) աշխատանքներ.

 

•         Պայքար Արցախի միջազգային իրավական ճանաչման համար և Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ, Արցախի բարեկամների ցանցի աշխուժացում.

 

•         Աշխատանքներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրական պայքարի ուղղությամբ.

 

•         Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնություններ.

 

•         Նախիջևանի հայկական ինքնության արծարծում միջազգային շրջանակներում.

 

•         Սևրի դաշնագրի և Հայաստան-Թուրքիա սահմանի մասին Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի նշում քաղաքական բովանդակությամբ.

 

•         Մոսկվայի և Կարսի դաշնագրերի 100-րդ տարին. դրանց հետևանքների սրբագրման և վերացման ձևերը.

 

•         Սիրիայի, Լիբանանի, ընդհանրապես Մերձավոր Արևելքի հայությանը աջակցություն (տեղում և Հայաստանում).

 

•         Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնարավորությունների զարգացում։

 

Համաժողովը յուրաքանչյուր հարցի շուրջ հանգեց համապատասխան եզրակացությունների և կայացրեց որոշումներ առաջիկա գործունեության վերաբերյալ։

 

Համաժողովը մտահոգություն արձանագրեց Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ներկա փուլի շուրջ ստեղծված անորոշությունների վերաբերյալ և շեշտեց հայկական քաղաքական բոլոր ուժերի կողմից վերահաստատման կարևորությունը, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն  առաջնահերթություն է կարգավորման գործընթացում։

 

Համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգևատրեց «Երախտագիտություն» մեդալով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ստանալով մեդալը, հայտնեց, որ այն գնահատականն է  Հայ դատի ողջ համակարգի գործունեության։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7773.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :