Պետք չի խուճապային գնումներ անել խանութներից. մարդիկ կարող են կինո, թատրոն հաճախել. Փաշինյան

Պետք չի խուճապային գնումներ անել խանութներից. մարդիկ կարող են կինո, թատրոն հաճախել. Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, պետք չի խուճապային գնումներ անել խանութներից: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, կառավարությունում  կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բարեբախտաբար, դա կարճատեւ բնույթ կրեց:

 

«Ճիշտ է, մենք ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ, ամենակարեւորը՝ դիմակների դեֆիցիտ, բայց այդ խնդիրը ոչ միայն մեր երկրում է, այլ ամբողջ աշխարհում: Մենք ստացել ենք տեղեկություններ, որ կան գործարարներ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի որ աշխարհում գների բարձրացում է տեղի ունեցել, իրենք մտավախություն ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ գնագոյացման մեջ: ՏՄՊՊՀ-ն աշխատում է նրանց հետ: Մենք պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի դիմակների համար: Բայց քանի որ աշխարհում դիմակների գները բարձրացել են, նոր խմբաքանակների դեպքում գնի բարձրացում կարձանագրվի»,-ասաց Փաշինյանը:

 

Վարչապետը դրական համարեց, որ սոցիալական ցանցերում սկսել են ավելի շատ հումորով վերաբերվել կորոնավիրուսին. «Հումորը հումոր, բայց անլուրջ վերաբերվել նույնպես չի կարելի: Այո, դա հիվանդություն է, վտանգավոր հիվանդություն է, ինչպես վտանգավոր այլ հիվանդություններ, որոնք մենք ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր տառապում ենք: Արձանագրենք, որ չենք բարձրաձայնում դրա մասին, որովհետեւ սովորական է դարձել: Ամեն տարի սովորական գրիպից մենք մոտ 10 մահացության դեմք ենք ունենում:

 

Հետեւաբար, մեր հիմնական խնդիրն է՝ ՀՀում որեւէ պարագայում խուճապ չպետք է լինի՝ խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, խուճապային հայտարարություններ, խուճապային կոչեր պետք է չլինեն: Սրա համար կառավարությունը պետք է դառնա երաշխավորը նման խուճապի բացակայության: Դրա երաշխիքն այն է, որ բացառվում է, որ մենք ՀՀ քաղաքացիներից թաքցնենք որեւէ տեղեկատվություն»:

 

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ պետք չի քաղաքացիների համար սահմանափակումներ մտցնել.«Մարդիկ կարող են կինո հաճախել, թատրոն հաճախել, կարող են ծննդյան տարեդարձներ նշել, բայց այդ ընթացքում սովորոկանից ավելի շատ լվացվեն, ավելի ուշադիր լինեն, փռշտալիս թույլ չտան վիրուսների, բակտերիաների արտահոսք արտաքին աշխարհ: Մնացածը կառավարելի է»:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7760.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :