Կառավարությունը նախատեսում է 2020-ին 40-ով կրճատել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը

Կառավարությունը նախատեսում է 2020-ին 40-ով կրճատել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:

 

Նախագծով վերանայվել է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի տրամադրման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Նախատեսվում է, որ տուն-ինտերնատ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ եւ ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձինք: Մնացած դեպքերում անձին կառաջարկվի այլ ծառայություն:

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված՝ ծառայությունների ապաինստիտուցիոնալացման եւ այլընտրանքային ծառայությունների ներդրման գործընթացի իրականացման անհրաժեշտությունից: Գործընթացը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները, իսկ խնամքի կարիք ունեցող անձինք իրենց` գնահատված անհատական կարիքներին համապատասխան ծառայությունները պետք է ստանան ընտանիքներում, փոքր տներում կամ համայնքային այլ ծառայություններում: Որպես ապաինստիտուցիոնալացման առաջին քայլ՝ նախատեսված է 2020 թվականից 40-ով նվազեցնել ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողների թիվը:

 

Ներկա դրությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ընդհանուր տիպի երեք տուն-ինտերնատներում խնամվում է 640 շահառու, որոնց 60%-ից ավելին ունեն զավակներ, իսկ մի մասն էլ՝ բնակարան: Գործող կարգը թույլ է տալիս տուն եւ ընտանիք ունեցող տարեցին ընդունել տուն-ինտերնատ, եթե ընտանիքում առկա են ինչ-ինչ խնդիրներ՝ սոցիալական մեկուսացվածություն, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ եւ այլն, եւ սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը տվել է դրական եզրակացություն: Արդյունքում մեծանում է տուն-ինտերնատներում խնամվողների եւ ընդունվելու համար հաշվառված անձանց թիվը, մինչդեռ տնային պայմաններում այդ տարեցներին խնամք մատուցելու դեպքում զգալիորեն կնվազեր:

 

2020 թվականին նախատեսվել է նվազեցնել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը եւ դրա փոխարեն ավելացնել այլընտրանքային ծառայություներից օգտվողներինը:

 

Նախագծի ընդունման արդյունքում առնվազն 30-40%-ով կնվազի տուն-ինտերնատներում խնամվողների եւ այնտեղ ընդունվելու համար դիմողների թիվը եւ դրա փոխարեն խնամքի տրամադրում հայցող անձանց՝ իրենց գնահատված կարիքներին համապատասխան կտրամադրվեն նոր՝ առավել հասցեական, նպատակային  եւ արդյունավետ ծառայություններ:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7757.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :