Իրանի հետ սահմանին սահմանափակումները խստացվում են. վիզային ռեժիմը կվերականգնվի. Փաշինյան

Իրանի հետ սահմանին սահմանափակումները խստացվում են. վիզային ռեժիմը կվերականգնվի. Փաշինյան

Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը, մենք որոշում կայացրեցինք երկարացնել եւ խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, կառավարությունում  կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը եւ 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի:

 

Իհարկե, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցություն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը եւ ինչով հնարավորություն կունենանք, կաջակցենք Իրանի բարեկամ եւ հարեւան ժողովրդին ու կառավարությանը.,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սահմանափակել ուղեւորություններն Իտալիայի եւ Թուքիայի ուղղությամբ: Նաեւ սահմանափակել ուղեւորությունները հնարավորինս Թուրքիայի ուղղությամբ:

 

«Իհարկե, կառավարությունը, առողջապահության նախարարությունը բոլոր անհրաժեշտ հասու միջոցառումները ձեռնարկում է, բայց եւ մասնագետների, եւ մեր այսօրվա քննարկման ամենակարեւոր եզրակացությունն այն է, որ ամենահուսալի միջոցը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է»,-ընդգծեց վարչապետը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7756.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :