«Թող որ ձեր ուժերը հերիքի միշտ խաղաղ պահել մեր զինվորին, սատար կանգնել մեր գործարարին». Թեւան Պողոսյան

«Թող որ ձեր ուժերը հերիքի միշտ խաղաղ պահել մեր զինվորին, սատար կանգնել մեր գործարարին». Թեւան Պողոսյան

Այսօր դիվանագետի օրն է. շնորհավորում եմ մեր բոլոր դիվանագետներին, իմ ընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Թող որ մեր հայրենիքի սահմանի` ձեզնից յուրաքանչյուրի հատվածը միշտ անխոցելի լինի, թող որ ձեր ուժերը հերիքի միշտ խաղաղ պահել մեր զինվորին, սատար կանգնել մեր գործարարին ու ամեն տեղ նեցուկ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Կամք ու ինքնավստահություն ձեզ, որ կյանքի բոլոր ոլորաններում բարեկամներ չկորցնեք, այլ միշտ ձեռք բերեք ու ավելացնեք:

 

Դե հաշվի առնելով նաեւ, որ 1997 թվականից ուղղակիորեն, հետո նաեւ միջնորդավորված միշտ նույն դաշտում եմ գործել, այսօրն իմ տոնն էլ եմ համարում եւ շնորհավորում եմ նաեւ ինձ:

 

Շնորհավոր:

 

Իմ ասած՝ Դուխով: Համբերատարությամբ: Խելքով: Իմաստությամբ»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7746.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :