«Շատ կարեւոր է, որ Արայիկ Հարությունյանն ունի տեսլական». Թաթուլ Մանասերյան

«Շատ կարեւոր է, որ Արայիկ Հարությունյանն ունի տեսլական». Թաթուլ Մանասերյան

Շատ կարեւոր է, որ Արայիկ Հարությունյանն ունի տեսլական։ Այս մասին նշել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Տեսլակականն է, որը մեզանում բացակայում է։ Ես չեմ մտաբերում հայաստանյան իրականության մեջ որեւէ կառավարություն, որը շատ հստակ ձեւակերպում է ունեցել, թե մենք ուր ենք գնում, եւ տնտեսությունն ուր է գլորվում, մեր հեռահար նպատակը որն է։

 

Այս առումով շատ կարեւոր է, որ երկիրն ունենա տեսլական եւ ոչ թե վերացական, տեսական բնույթի, այլ հստակ, իր կենսափորձից ելնելով կարողանա նաեւ հիմնավորել եւ ասել՝ ա՛յ, այդ տեսլականը բխում է նրանից, ինչ որ մենք արել ենք, կես ճանապարհին ենք եկել, եւ մբացածը, որ պետք է անենք, դա իրատեսական է։

 

Օրինակ՝ Արայիկ Հարությունյանն առաջարկում է էկոլոգիապես մաքուր միջավայրում նույնիսկ ավտոմեքենաների շարժիչներն ամբողջովին փոխել որպեսզի կախվածություն չլինի վառելիքի այն տեսակից, ինչից այսօր մենք բոլորս ենք կախված՝ բենզին, գազ եւ այլն։

 

Եվ հաշվարկներ ունի մարդը, եւ համոզիչ են դրանք, եւ շահավետ են՝ եւ՛ երկրին է շահավետ, եւ՛ վարորդներին, եւ՛ ուղեւորներն, եւ՛ տնտեսությանը, եւ կախվածությունն է թուլացնում, որը տնտեսական անվտանգության տեսանկյունից այսօր լրջագույն սպառնալիք է»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7745.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :