Մեր շատ մրցակիցների գործելաոճում այդպես էլ ոչինչ չի փոխվել. թիրախավորում են մեզ. Արայիկ Հարությունյան

Մեր շատ մրցակիցների գործելաոճում այդպես էլ ոչինչ չի փոխվել. թիրախավորում են մեզ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ամփոփելով նախորդ հինգ օրերի ընթացքում Արցախի ավելի քան վեց տասնյակ համայնքներում ունեցած իր հանդիպումները․

 

«Հարգելի՛ հայրենակիցներ

 

Նախընտրական քարոզարշավի առաջին կիրակին ամփոփում եմ նախորդ հինգ օրերին Ասկերանի, Մարտակերտի, Քաշաթաղի և Մարտունու շրջաններում ավելի քան 60 համայնքներում ունեցած հանդիպումներս: Հայտնում եմ խորին երախտագիտությունս մեր քաղաքացիներին ամենուրեք ջերմ և հյուրընկալ ընդունելությունների համար: Ուրախ եմ, որ մեր ներկայացրած նախընտրական ծրագիրը հանրության լայն շերտերի անվերապահ աջակցությանն է արժանանում:

 

Մեր շատ մրցակիցների գործելաոճում այդպես էլ ոչինչ չի փոխվել: Նրանք նախընտրական քարոզարշավը շարունակում են՝ հիմնավորված ծրագրեր ներկայացնելու փոխարեն՝ թիրախավորելով մեզ՝ դրանով, հավանաբար, ընդգծելով իրենց մրցակցի առավելությունը...

 

Համոզված եմ՝ մեզ հաջողվելու է, քանի որ մենք կարող ենք...»։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7741.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :