Իրանագետը՝ Նիկոլ Փաշինյանի օգտագործած «քյոհնա» բառի մասին

Իրանագետը՝ Նիկոլ Փաշինյանի օգտագործած «քյոհնա» բառի մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված «քյոհնա» բառին:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ ամբողջ ֆեյսբուքը «քյոհնա» բառն է քննարկում, ասեմ, որ իրանական ծագման բառ է, հմմտ․՝ դասական նոր պարսկերեն کهنه [kuhna], ժամանակակից պարսկերեն արտասանությամբ [kohne], բայց դատելով ö [յո]-ից՝ հայերեն բարբառներ է մուտք գործել թյուրքական միջնորդությամբ` հմմտ․՝ ադրբեջաներեն köhnə, եւ բոլոր լեզուներում նշանակում է «հին»։

 

Երեւանում կարծես թե կիրառվում է միայն մեկ, այն էլ հայհոյական բառակապակցության մեջ»:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Ծաղկաձորից ու գրել. «Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7739.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :