Հնդկաստանը Հայաստան կմատակարարի 40 մլն դոլարի ռադարներ. լրատվամիջոցներ

Հնդկաստանը Հայաստան կմատակարարի 40 մլն դոլարի ռադարներ. լրատվամիջոցներ

Հնդկաստանը Հայաստան տեղորոշման ռադարների մատակարարման 40 մլն դոլար արժեքով համաձայնագիր է կնքել: Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրներին:

 

Պայմանագիրը նախատեսում է 4 Swathi ռադարների մատակարարում, որոնք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ եւ ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորությամբ՝ լինեն դրանք ականանետներ, արկեր կամ հրթիռներ:

 

Ռադարը կարող է միաժամանակ հաղթահարել տարբեր տեղերում զենքի տարբեր տեսակներից արձակված մի քանի արկեր: Նշվում է, որ հնդկական բանակն այս համակարգերը կիրառում է Քաշմիրի շփման գծում:

 

Հնդկական կայքերն ընդգծում են, որ Հայաստանը նաեւ իրականացրել է ռուսական եւ լեհական համակարգերի փորձարկումներ, բայց արդյունքում ընտրել է հնդկական համակարգը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7736.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :