Վաղը կարող է մեկուսացվել մեզանից յուրաքանչյուրը, ուստի ամեն ինչ պետք է անել, որ ստեղծվեն արժանապատիվ պայմաններ. Փաշինյան

Վաղը կարող է մեկուսացվել մեզանից յուրաքանչյուրը, ուստի ամեն ինչ պետք է անել, որ ստեղծվեն արժանապատիվ պայմաններ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորից ամփոփեց օրը՝ նոր տվյալներ ներկայացնելով կորոնավիրուսի կասկածով մեկուսացված ՀՀ քաղաքացիների մասին, որոնք գտնվում են «Գոլդեն փելես» հյուրանոցում:

 

«Մեր հիվանդը, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նույն վիճակում է, այս պահին չի ջերմում, բուժման անհրաժեշտություն չկա, մենք սպասում ենք, որ նրա իմունային համակարգը հաղթի վիրուսին: Եթե այլ զարգացումներ լինեն, բուժման ավելի ակտիվ գործողություններ կկատարվեն:

 

Ինչ վերաբերում է Ծաղկաձորում մեկուսացված մարդկանց, նրանք ևս նույն վիճակում են, այսինքն՝ ախտանշաններ չունեն, բողոքներ չունեն, ջերմություն չունեն և մեկուսացված են անվտանգության նկատառումներից ելնելով:

 

Հաշվի առնելով, որ գրիպի սեզոն է, շատ մարդիկ են դիմում բժշկական հաստատություններ: Եկեք պայմանավորվենք, որ մենք կտանք միայն հաստատված տեղեկություններ: Մինչ այժմ 170 մարդ է ստուգվել և ունենք միայն մեկ դրական պատասխան: Խառնաշփոթ կլիներ, եթե հայտնեինք բոլոր ստուգումների մասին»,- ասաց վարչապետը:

 

Նրա խոսքով՝ իրենք հատուկ են եկել Ծաղկաձոր, որպեսզի աջակցություն հայտնեն բիզնես-համայնքին և քաջալերեն զբոսաշրջիկներին՝ հորդորելով չհեռանալ:

 

«Իհարկե, քննարկեցինք, թե ինչու պիտի մեկուսացնենք «Գոլդեն փելեսում», ասեմ, որ այն քաղաքացիները, որոնք մեկուսացվել են, մեր հայրենակիցներն են, մեր ընտանիքի անդամներն են և այստեղ կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը: Հնարավոր է՝ վաղը ինձ կամ իմ ընտանիքի անդամներից մեկին մեկուսացնելու կարիք լինի, ուստի ամեն ինչ պետք է անել, որ ստեղծվեն արժանապատիվ պայմաններ, առանց այն էլ նրանք սթրեսային իրավիճակում են: Կարևոր է, որ պետությունը քաղաքացիներին ցուցաբերի պատշաճ վերաբերմունք:

 

 

Չենք վարձել մասնավոր հյուրանոց, քանի որ տվյալ հյուրանոցը չէր համաձայնվի դառնալ կորոնավիրուսի մեկուսացման վայր: Մեզ հարկավոր էր, որ լինի պետական տարածք: Այս պահին Հանրապետությունում նման տարածքներ չկային»,- ասաց Փաշինյանը:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7732.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :