Հանրաքվեն վնասում է ներդրումային միջավայրին. Արծվիկ Մինասյան

Հանրաքվեն վնասում է ներդրումային միջավայրին. Արծվիկ Մինասյան

Առաջին հայացքից տպավորություն է, որ երկրի տնտեսության մեջ լուրջ առաջընթաց ունենք, բայց մեր տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին,  «2019թ․ տնտեսական արդյունքը եւ 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

 

«Հիմնարար փոփոխություններ տնտեսության կառուցվածքում եւ դեպի առաջընթաց ապահովող քաղաքականության մասով, ցավոք, այս պահին չունենք: Դա է ցույց տալիս կառուցվածքում աճի նպաստմանը զուգահեռ այն ոլորտներում ակնումները, որոնք իրական տնտեսական համակարգ են ներկայացնում, ինչպես օրինակ գյուղատնտեսությունն է։ Ցավոք, մենք այստեղ  ունենք շուրջ 60 մլրդ դրամով պակաս ստեղծված հավելյալ արժեք, քան 2018-ին է եղել»,- նշեց  նա։

 

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, որ շինարարության ծավալները աճ չի գրանցվել. «Զվարճությունների եւ հանգստի ոլորտում ունենք 26 մլրդ դրամի աճ, որը սակայն իրական տնտեսություն չէ, ցավոք:

 

Անշուշտ, ցուցանիշներից մեկը բաց հանքերի շահագործումն է, մոտ 25 մլրդ դրամով ավելի, սա խոսում է այն մասին, որ հայտարարված քաղաքականությունը, թե հանքարդյունաբերությունից պետք է տնտեսությունը վերակողմնորոշվի դեպի տեխնոլոգիատար եւ առաջադեմ տեխնոլոգիաների զարգացում, հակասում է այդ մոտեցմանը»: Սրա պատճառը ոչ միայն այն է , որ չկա այստեղ հստակ հայեցակարգ, այլ նաեւ այն, որ չի հաջողվել ձեւակերպել անհրաժեշտ նպատակադրումները եւ գաղափարախոսությունը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը՝ հավելելով, որ սա չի վերաբերում միայն այս կառավարությանը, այլ նաեւ նախորդներին:

 

Նա նաեւ նկատեց, որ արտահանման կառուցվածքում դեռեւս շատ ցածր է բարձր տեխնոլոգիական ապրանքների տեսակարար կշիռը՝ 2,2 տոկոս. «Մինչդեռ զարգացած երկրներում դա 30 տոկոսի սահմաններում է»:

 

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ ներդրումային քաղաքականությանը՝ նշելով. «Ցավոք, ինստիտուցիոնալ մակարդակում դեռեւս չենք ձեւավորել այնպիսի մի համակարգ, որտեղ ներդրողի իրավունքների պաշտպանությունը կախված չլինի չինովնիկից ու քաղաքական գործչից, այլ համակարգն ինքը պետք է երաշխավորի:

 

Բավական նախաձեռնություններ երկար տարիներ կան, բայց դրանց ընթացք չի տրվում, այդ թվում օտարերկրյա ներդրումների նոր օրենքի ընդունումը, պետություն-մասնավոր համագործակցության օրենսդրության կատարելագործումը:

 

Մենք տեսնում են պրոբլեմներ նաեւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենսդրական փոփոխության, մի շարք այլ փոփոխությունների հետ, որոնք  վնասում են ներդրումային միջավայրին: Նման նախագծերից է առանց դատավճռի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենսդրական նախաձեռնությունն է, անցումային արդարադատություն կոչվածի տարբեր գործիքներն են, նույնիսկ այս հանրաքվեն: Սրանք բոլորը վնասում են ներդրումային միջավայրին»,-ընդգծեց Մինասյանը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7657.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :