Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Սամվել Կարապետյանի ընտանիքին, մերձավորներին ու գործընկերներին

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Սամվել Կարապետյանի ընտանիքին, մերձավորներին ու գործընկերներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:

 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Խոր ցավով տեղեկացա անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին։

 

Աշխարհով մեկ սփռված մեր կանգուն, կիսավեր և խոնարհված պատմա-մշակութային ժառանգությունը Սամվել Կարապետյանի ջանքերով հայի և հայության ներկայության մասին բազմալեզու խոսուն վկայագիր է դարձել։ Նրա արժեքավոր ուսումնասիրությունները հայոց աշխարհի հիշատակարաններ են, դասագիրք՝ այսօր¬վա և վաղվա համար»։ 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7656.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :