ՍԴ դատավորները կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել. Անդրանիկ Քոչարյան

ՍԴ դատավորները կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել. Անդրանիկ Քոչարյան

ՍԴ դատավորները այն գիտակցումը, քաղաքական հոտառությունը չունեցան, թե  երկրում ինչ է փոխվել, եւ մեր ժողովուրդն ինչ ակնկալիք ունի դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասելով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 

«Դուք կարծում եք «Այո»-ն կարեւոր խնդիր չէ՞ մեր երկրի համար։ Դա միայն չգիտակցեցին ՍԴ դատավորները, որոնք նույնիսկ եթե որեւէ բան չընկալեին, իրենք կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել, իրենք գնացին բեռի տակ թողելու ճանապարհով։ Այդ գիտակցությունն էլ չունեցան, այդ քաղաքական հոտառությունը չունեցան։ Նրանք, եթե նույնիսկ որեւէ բան չընկալեին, կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել, սակայն գնացին բեռի տակ թողնելու ճանապարհով: Այդ գիտակցումը, քաղաքական հոտառությունը չունեցան, թե  երկրում ինչ է փոխվել, եւ մեր ժողովուրդն ինչ ակնկալիք ունի դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասելով»։

 

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 27-ին, ՍԴ դատավորներից որեւէ մեկը չդիմեց վաղ կենսաթոշակի անցնելու համար։

 

Հիշեցնենք, որ այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Այդ օրենքը նախատեսում էր, որ մինչեւ փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից: Այդ դեպքում նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7642.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :