«Կադրային ջարդ չեմ արել, որովհետեւ ԱԱԾ–ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի նման բան անել». Էդուարդ Մարտիրոսյան

«Կադրային ջարդ չեմ արել, որովհետեւ ԱԱԾ–ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի նման բան անել». Էդուարդ Մարտիրոսյան

Կադրային ջարդ չեմ արել, որովհետեւ ԱԱԾ–ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ–ն համալրված է պրոֆեսիոնալներով եւ մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կադրային փոփոխություններ եղել են եւ կլինեն:

 

Լրագրողի հարցին, թե ի՞նչ զարգացումներ կան Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջ հետ կապված, Մարտիրոսյանը պատասխանեց. «Քրեական գործ է հարուցված եւ պետք չէ կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա: Մենք վերջերս լուսաբանել ենք նաեւ, որ քրեական գործեր են հարուցվել նաեւ մյուս ֆեյք էջերի նկատմամբ եւ նախաքննությունը շարունակվում է: Իսկ այն ֆեյք էջերը, որոնք կլինեն սպառնալիք ազգային անվտանգությանը, մեր կողմից կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն։  Դեպքերը շատ են, բայց վերջերս 3 քրեական գործ է հարուցվել տարբեր օգտատերերի նկատմամբ, որոնք Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը սպառնալիքներ են հնչեցրել»։

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7628.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :