ՀՀ ՏԻՄ գրեթե 300 լիազորություններ չեն արտացոլում կոնկրետ ծառայություններ ստանալու բնակիչների սպասումները. զեկույց

ՀՀ ՏԻՄ գրեթե 300 լիազորություններ չեն արտացոլում կոնկրետ ծառայություններ ստանալու բնակիչների սպասումները. զեկույց

Փետրվարի 28-ին Հայաստանում ներկայացվել է տեղական ինքնակառավարման եւ ապակենտրոնացման իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցը:

 

Զեկույցի համաձայն՝ խնդիրներից մեկն այն է, որ վարչատարածքային բարեփոխմամբ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվել են բազմաթիվ լիազորություններ, որոնց համար պետությունը համարժեք ֆինանսական ռեսուրսներ չի հատկացրել: Մի շարք դեպքերում համայնքները պատվիրակված լիազորությունների համար ընդհանրապես ֆինանսավորում չեն ստացել:

 

Փաստաթուղթն անդրադառնում է նաեւ 2016 թվականի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին: Այդ ժամանակ նոր հնարավորություններ որոշելու փորձ ձեռնարկվեց, բայց փոփոխությունները ապակենտրոնացման իրական բնույթ չունեն, այդ թվում՝ այն պատճառով, որ հարկերը եւ ֆինանսավորման այլ աղբյուրները հաշվի չեն առնում ինֆլյացիան ու տնտեսական այլ գործոնները եւ երկար ժամանակ չեն ինդեքսավորվում:

 

Զեկույցում նշված է նաեւ, որ տեղական իշխանությունները մոտ 300  լիազորություն ունեն, որոնք փաստացի չեն արտացոլում կոնկրետ հանրային ծառայություններ ստանալու վերաբերյալ բնակիչների սպասումները:

 

Փաստաթղթում նաեւ հանձնարարականներով բաժին կա, որոնք, օրինակ, վերաբերում են տեղական մարմիններին օրենքով հաստատված սահմաններում հողի հարկի եւ գույքահարկի չափը հաստատելու լիզորության փոխանցման նպատակահարմարությանը: Դրանից բացի, առաջարկվում է համայնքների ֆինանսական անկախության մակարդակը բարձրացնել եկամուտների նոր կայուն աղբյուրների տրամադրման ճանապարհով՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ՀՆԱ-ում համայնքային բյուջեների տեսակարար կշիռը կազմում է միայն 7-8 տոկոս, ինչը 5-6 անգամ քիչ է, քան միջինեվրոպական ցուցանիշներն են:

 

2015-2018 թվականների տվյալներով՝ ՏԻՄ ֆինանսական անկախության մակարդակը կազմում է 19 տոկոսից մի փոքր ավելի, բյուջետային եկամուտների կենտրոնացման մակարդակը կազմում է 86 տոկոս, ծախսերի մակարդակը՝ 91 տոկոս

 

Այս խնդրի լուծման համար առաջարկվում է մեծացնել համայնքների ֆինանսական մուտքերի բաժինը՝ տվյալ համայնքի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների հարկերի վճարման հաշվին:

 

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7627.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :