Հիշեք այս մարդկանց անունները, նրանց հանդեպ ապրիլի 5-ին նախատեսվող ապօրինի, հակասահմանադրական ագրեսիան հաջողություն ունենալ չի կարող․ Էդգար Ղազարյան

Հիշեք այս մարդկանց անունները, նրանց հանդեպ ապրիլի 5-ին նախատեսվող ապօրինի, հակասահմանադրական ագրեսիան հաջողություն ունենալ չի կարող․ Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էգդար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՍԴ 7 դատավորներից ոչ մեկը չցանկացավ օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն տվող օրինագծից։

 

 

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

 

«Ավարտվել է Սահմանադրական դատարանի յոթ դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն տվող «օրինական կաշառք» անունը ստացած օրենքի գործողության ժամկետը, որից չի ցանկացել օգտվել Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից և ոչ մեկը։

 

Հրայր Թովմասյան, Ալվինա Գյուլումյան, Արևիկ Պետրոսյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Արաիկ Թունյան, Աշոտ Խաչատրյան։ Հիշե՛ք այս մարդկանց անունները, նրանք այլևս անհատականություններ են ովքեր իրենց անունը ոսկե տառերով են գրել հայկական իրավունքի պատմության մեջ։

 

Նրանք այսօրվա և ապագայի արդարադատության բոլոր գործիչներին ի ցույց տվեցին սկզբունքային, անաչառ և արդարամիտ դատավորի իսկական կերպարը։ Նրանց ազնվությունն ունի բարձրագույն աստիճան, նրանք չեն կարող իրենց համար ընդունելի համարել անգամ «օրինական» համարվող և օրենքով սահմանված «կաշառքը»։

 

Նրանք պատրաստ չեն յուրացնել հանրային միջոցներն առանց աշխատանքի և առանց վաստակի, քանզի իրենց ողջ կյանքում հանրային և մասնագիտական հարգանքը, միջոցներն ու հեղինակությունը վայելել են միայն ու միայն արժանապատվորեն՝ ազնիվ վաստակով։

 

Այդ մարդկանց հանդեպ 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսվող հերթական ապօրինի և հակասահմանադրական ագրեսիան ոչ մի պարագայում չի կարող հաջողություն ունենալ։ Ազնիվ և օրինապաշտ մարդկանց հանդեպ անազնիվ պայքարն ու ապօրինի գործողությունները երբեք չեն կարող հաջողել։ Ուրախ եմ և հպարտ, որ կյանքի բերումով, երջանկություն եմ ունեցել անձնապես ճանաչել այս բացառիկ մարդկանց, աշխատել նրանց հետ, դառնալ նրանց գործընկերը։

 

Նրանց սկզբունքային, պետականամետ և ազնիվ կեցվածքի իրական շահառուները Սահմանադրական դատարանի և այլ դատարանների ներկա և ապագա բոլոր դատավորներն են, նույնիսկ նրանք ովքեր նենգաբար ջանքեր չխնայեցին վարկաբեկել բարձր դատարանը և անմիտ դատողություններով փորձեցին արժեզրկել նրա մեծ դերակատարությունն ու հեղինակությունը»։

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7624.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :