ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. տնօրենի ԺՊ

ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. տնօրենի ԺՊ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում կադրային փոփոխություններ կլինեն:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ում կադրային ջարդ չանելու թեմային:

 

«Կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, իսկ կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն տեղն է, ուր չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը»,- ասաց Մարտիրոսյանը:

 

 

2019 թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7623.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :